Արարատի մարզում տրակտորն ընկել է ջրանցքը, 27–ամյա վարորդը մահացել է

Տրակտոր. Արխիվային լուսանկար
Քաղաքացիներն իրենց ուժերով, վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել տրակտորը ջրանցքից, ապա ժամանած փրկարարներն այնտեղից դուրս են բերել երիտասարդ տղայի դին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Արարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով 27–ամյա երիտասարդ է մահացել, գրում է Shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 19:50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում անցնող Կախանովի ջրանցքում «Բելառուս» մակնիշի տրակտոր է ընկել:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով, վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս են բերել տրակտորը ջրանցքից, ապա ժամանած փրկարարները այնտեղից դուրս են բերել երիտասարդ տղայի դին:

Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ կայքի տեղեկության` մահացածը Սուրենավան գյուղի բնակիչ, 27-ամյա Գագիկ Օհանյանն է։