Ալեն Սիմոնյանը մի շարք նշանակումներ է արել ՀՀ զինված ուժերում

Նշանակումներն արվել են` հաշվի առնելով ՀՀ վարչապետի առաջարկությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով մի շարք նշանակումներ են եղել ՀՀ զինված ուժերում։
Մասնավորապես`
Գոռ Նիկոյանը, նշանակվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ:
Վաչագան Ներսեսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ:
Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ:
Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:
Բագրատ Մաթևոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:
Արայիկ Մինասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանի հրամանագրով մի շարք պաշտոնանկություններ էին եղել ՀՀ զինված ուժերում։
Մասնավորապես` Արմեն Հարությունյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից:
Անդրանիկ Մակարյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Արթուր Պողոսյանը ազատվել էր ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից:
Արմեն Առուշանյանը ազատվել էր ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
Հավելենք, որ այսօր աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։