Ուկրաինայում շոկ է, ՆԱՏՕ–ում` դժգոհություն. իսկ ի՞նչ է լինելու հետո

Sputnik
Դոնբասի հանրապետությունների անկախության ճանաչմամբ Ռուսաստանն ընդմիշտ փակում է դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հնարավորությունների պատուհանը, ցույց է տալիս աշխարհին ԱՄՆ-ի «գերիշխանության» սահմանը, սկսում է ձևավորել Եվրոպայում և աշխարհում հավասար և անբաժանելի անվտանգությունը ռազմատեխնիկական միջոցներով՝ ի լրումն դիվանագիտական նախաձեռնությունների։
Ռուսաստանն առաջնորդվելու է ազգային շահերով ու վարվելու է այնպես, ինչպես հարկ է համարում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ փետրվարի 18-ին կայացած բանակցություններից հետո: Երեք օր անց տեղի է ՌԴ անվտանգության խորհրդի ընդլայնված խորհրդակցություն, և Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու մասին։
Այս բարդ որոշումը կայացվել է հարկադրված՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Եվրոպայում Ռուսաստանի անվտանգության շահերի կտրուկ ժխտման, զինված հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունները (2015 թ.) կատարելու՝ Կիևի ռեժիմի մերժման ֆոնին ու Դոնբասի միլիոնավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ ՌԴ-ի հարյուր հազարավոր քաղաքացիների հուսալի պաշտպանության համար:
ՌԴ ԶՈւ հրետանային արկերը սկսել էին պայթել Ռոստովի մարզի տարածքում։ Ավելի վաղ Մոսկվան պաշտոնապես հայտարարել էր և փաստերով հաստատել, որ Կիևի ռեժիմի գործողությունները ռուս բնակչության դեմ ցեղասպանության ակտ են։
Մենք տեսնում ենք Կիևի թշնամական հակառուսական և ազգայնական քաղաքականության (ամերիկյան և ՆԱՏՕ-ի կուրատորների ղեկավարությամբ) օրինաչափ արդյունքը, այն է` ՆԱՏՕ-ի՝ ըստ էության ավերիչ ընդլայնման, Արևելյան Եվրոպայի պետություններում օտարերկրյա ռազմական ներկայության նոր օրինակը։

Հետդարձի ճանապարհ չկա։ Մոսկվան համարում է ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն ինքնուրույն պետություններ են, որոնք անկախ են Կիևից:

ՌԴ Պետդուման, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների խորհրդարանները փետրվարի 22-ին վավերացրել են բարեկամության և փոխօգնության մասին փոխադարձ պայմանագրերը: Երկկողմ պայմանագրերի հիման վրա Դոնբասի անվտանգությունն ու պաշտպանությունն այժմ հուսալիորեն ապահովում են (երաշխավորում են) Ռուսաստանի զինված ուժերը։ Ստորագրված փաստաթղթերը կանոնակարգում են ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում ՌԴ ռազմաբազաների տեղակայումը։
Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչմանն Արևմուտքի արձագանքը կանխատեսելի բացասական էր (այստեղ արժե հիշել Կոսովոյի նախադեպը)։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն նոր հակառուսական պատժամիջոցներ են սահմանել։
Հյուսիսատլանտյան դաշինքը խոսքերով պաշտպանել է «Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը դրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: Արևմտյան «գործընկերները» խոստացել են շարունակել զենքի մատակարարումը Կիևի ռեժիմին (հասցեական` Դոնբասում պատերազմի համար)։ Սակայն Ռուսաստանի և Եվրոպայի պատմությունը կախված չեն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատժամիջոցներից, զենքի մատակարարումներից, դժգոհություններից ու փնթփնթոցներից։

Անվտանգության նոր սահմանները

Երեկ ՌԴ Անվտանգության խորհրդում տեղի ունեցած տարածքային դիսկուրսը, ՌԴ Պետդումայի և Դոնբասի հանրապետությունների պաշտոնատար անձանց հայտարարություններն այսօր թույլ են տալիս մեծ հավանականությամբ կանխատեսել Ուկրաինայի հետ նոր սահմանների անցումը կողմերի շփման գծից դեպի արևմուտք։ Այսինքն՝ ԽՍՀՄ ժամանակներից գոյություն ունեցող Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմաններով՝ Սլավյանսկի, Սևերոդոնեցկի և Մարիուպոլի հետ միասին։
Պատահական չէ, որ Ազովի ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի հզոր ուժերը գտնվում են տասը հրթիռային ու դեսանտային նավերի կազմում: ԱԴԾ-ի սահմանապահ ծառայությունն ու Ռուսաստանի Սևծովյան նավատորմը կօգնեն անկախ հանրապետությունների սահմանների պահպանությանը՝ երկկողմ պայմանավորվածությունների համաձայն:
Նոր սահմաններն այլընտրանք չունեն, և, այնուամենայնիվ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ գիշեր վստահ հայտարարեց. «Մենք ոչ մեկին ոչինչ չենք տա»։ Վաշինգտոնը համառորեն «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ պատերազմ» է քարոզում։
Ռուսաստանն այսօրվանից դիվանագիտական կապեր է հաստատում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ
Եթե Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները դուրս չգան Դոնբասից (Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքից), սկսեն ավելի ակտիվ կիրառել հրետանին և զրահատեխնիկան, Javelin և NLAW հակատանկային համալիրները, ամերիկյան «Հակառուսաստան» նախագծի նոր սահմանը կարող է շարժվել դեպի արևմուտք՝ մինչև Դնեպր։ Կարծում եմ ՝ սա առաջիկա օրերին իրադարձությունների զարգացման միանգամայն իրատեսական տարբերակ է։
Ուկրաինան դիտարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները միակողմանի խզելու հնարավորությունը, սակայն Դոնբասում «պարտիզանական շարժման» մասին լուրերը խիստ չափազանցված են։ Bloomberg գործակալության տվյալներով՝ տարածաշրջանում 60 հազար կամավոր կա։ Սակայն նեոբանդերականները ժողովրդական աջակցություն չունեն և ակնհայտորեն դատապարտված են։
Չնայած Ուկրաինայի ԶՈւ-ի դիվերսանտների կողմից ենթակառուցվածքների օբյեկտների և ավտոմեքենաների առանձին խափանումներին` Դոնբասում երկու օրում ոչնչացվել են երեք ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբեր ու հետևակի երկու մարտական մեքենա: Կիևի ռեժիմի շահերից չի բխում ստիպել ՌԴ ՊՆ-ին մարտական գործողություններ վարել, բարձր ճշգրտության հրթիռային հարվածներ հասցնել Ուկրաինայի ԶՈւ-ի խորը թիկունքում գտնվող շտաբներին և այլ «որոշումների ընդունման կենտրոններին»՝ Կիևից մինչև Լվով, վրացական սցենարով։

Լեհական Rzeczpospolita խոշոր հրատարակչությունը նշում է, որ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի խմբավորումը կարող է «2-3 օրվա ընթացքում» ջախջախել Ուկրաինայի ԶՈւ-ն, ու որ միլիոնավոր ուկրաինացիներ պատրաստ են ողջունել «ռուսական բանակի մուտքը երկիր»:

Մինչդեռ չլուծված է մնում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի ու դրա դաշնակիցների անվտանգության երաշխիքների խնդիրը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով՝ արևմտյան առաջնորդները վտանգավոր են սեփական ժողովուրդների համար, «առանձնանում են խելքի պակասով», չեն հասկանում, թե ինչի կարող է հանգեցնել առճակատումը:
Սահմանակից պետությունների տարածքում ստեղծվել են զորքերի ու ուժերի բազմաթիվ խմբավորումներ, բարձրացվել է դաշինքի արտակարգ արձագանքման կազմավորումների կիրառման պատրաստականության մակարդակը: Հենց այդ պատճառով Մոսկվան ու Մինսկը որոշել են երկարաձգել «Միութենական վճռականություն – 2022» զորավարժությունները Բելառուսի տարածքում:
Մոսկվան չի ցանկանում խզել դիվանագիտական հարաբերությունները Կիևի հետ. ՌԴ ԱԳՆ
Ռազմավարական և ռազմաճակատային ավիացիայի, հրետանու և հրթիռային համակարգերի աջակցությամբ Արևելյան ռազմական օկրուգի ծովային հետևակը շարունակում է մշակել «անօրինական զինված կազմավորումների» ոչնչացումը:
Միաժամանակ անցկացվում են Ռուսաստանի ռազմածովային ուժերի և Օդատիեզերական ուժերի լայնածավալ վարժանքները Միջերկրական, Ազովի ու Սև ծովերում:
Բոլորովին պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. «Ռուսաստանը պաշտպանում է նախկին խորհրդային հանրապետությունների ինքնիշխանությունը։ Ուկրաինայի հետ կապված իրավիճակը բացառություն է այդ երկրի վրա արտաքին ազդեցության պատճառով»։ Եվ, իհարկե, Օչակովում օտարերկրյա ռազմաբազան ամենամոտ ժամանակներս կվերացվի։