Կոմանեսկուն բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ գործունեությունը ՍԾՏՀԿ զարգացման գործում

Արարատ Միրզոյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին է ընդունել` ասելով, որ կազմակերպության նպատակների իրագործումը կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանի խաղաղության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ գործունեությունը և ներդրումը ՍԾՏՀԿ զարգացման գործում: Կոմանեսկուն նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին (23 փետրվարի, 2022). Երևան
Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ՍԾՏՀԿ-ի հիմնական նպատակների արդյունավետ իրագործումը կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային կայունության և խաղաղության համար։ Ի դեպ, ՍԾՏՀԿ-ի հիմնական նպատակների հիմքում ընկած են ապաքաղաքականացված, ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ու առևտրի դյուրացումը, շրջափակման և փակ սահմանների քաղաքականության անթույլատրելիությունը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին (23 փետրվարի, 2022). Երևան
Կողմերը շեշտել են կազմակերպության շրջանակներում տարածաշրջանային համակարգված գործողությունների իրականացման կարևորությունը։
Զրուցակիցները նշել են, որ այս տարի նշվելու է ՍԾՏՀԿ ստեղծման 30֊ամյակը և կարևորել են կազմակերպության հետագա զարգացումը։