Հայ բռնցքամարտիկից վերցված դոպինգ նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ

Եթե հետաքննության ընթացքում ապացուցվի, որ մարզիկը հակադոպինգային կանոնները չի խախտել, համապատասխան որոշումը նույնպես կհրապարակվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանի բռնցքամարտի առաջնության ժամանակ հայ բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանից վերցված դոպինգ նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ Ֆուրոսեմիդ (S5 միզամուղ և քողարկող միջոցներ): Տեղեկությունը հայտնում է ՀՀ Հակադոպինգային գործակալությունը։

«Դալլաքյանը ժամանակավորապես հեռացվում է հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման պատճառով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Եթե հետաքննության ընթացքում ապացուցվի, որ մարզիկը հակադոպինգային կանոններ չի խախտել, համապատասխան որոշումը նույնպես կհրապարակվի։
Պայքարը դոպինգի դեմ ամբողջ աշխարհում ավելի է ուժեղանում. Արեգ Հովհաննիսյան
Շեշտվում է, որ քանի դեռ մարզուհու գործն ընթացքի մեջ է, ՀՀ հակադոպինգային գործակալությունը որևէ մեկնաբանություն չի տալու: