ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը, նրա կինն ու 2 որդիները և ընտանիքի հետ փոխկապակցված ևս մեկ անձ մարտի 1-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Նրանց մասով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունն ավարտվել է։ Դատախազությունը միջնորդություններ էր ուղակել դատարան` նրանց գույքի վրա, որպես հայցի նախնական ապահովման միջոց, կալանք դնելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է միջնորդությունները»,–հայտնեց Աբրահամյանը։
Նա հավելեց, որ մետրոպոլիտենի նախկին տնօրենն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար։