ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կորոնավիրուսի ախտանշաններ ունենալու պատճառով չեղարկել է առաջիկա հանդիպումները։ Այս մասին նշված է Cilicia TV-ի ֆեյսբուքյան էջում։
«Նկատի ունենալով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի մոտ զննությունից հետո կորոնավիրուսային ախտանշաններ են ի հայտ եկել, բժիշկների հորդորով չեղյալ են համարվել առաջիկա օրերին նախատեսված հանդիպումները։ Վեհափառը նաև չի կարողանա մասնակցել Մայրավանքում նախատեսված Սրբոց Վարդանանց տոնակատարությանը»,-նշված է գրառման մեջ։