Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ հադիպման ավարտի արդյունքներով (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի. Արխիվային լուսանկար
Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս նպաստել տարածաշրջանում բոլոր տնտեսական, տրանսպորտային կապերի շուտափույթ ապաշրջափակմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են աշխատել Ադրբեջանի, Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների միջև ուղևորատար, բեռնատար հաղորդակցության վերականգնման ուղղությամբ: Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ավարտին:
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերին: Վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ձեռքբերած եռակողմ բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:

«Կարծում ենք՝ կարևոր է, որ այժմ կյանքը տարածաշրջանում աստիճանաբար կարգավորվում է, մտնում է խաղաղ հունի մեջ։ Ավելի քան 50 հազար փախստականներ իրենց տներ են վերադարձել։ Լուծվում են տնտեսական ենթակառուցվածքների վերակառուցման, պատմական, կրոնական և մշակութային օբյեկտների պաշտպանությանը վերաբերող գործնական հարցերը»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմից բարձր է գնահատվել խաղաղապահ զորախմբի գործունեությունն ու Լեռնային Ղարաբաղի շուրջ կայունացման գործում Ռուսաստանի ունեցած ներդրումը:
Ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ են անցկացնում և ապահովում հրադադարի ռեժիմի պահպանումը, ականազերծման աշխատանքներ են իրականացնում, մասնակցում են հումանիտար ակցիաներին և օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը: Ռուս ռազմական բժիշկներն իրականացնում են կորոնավիրուսի կանխարգելման գործողություններ, այդ թվում՝ ռուսական պատվաստանյութերով պատվաստում:
Պուտինն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են հետագայում ևս նպաստել տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի շուտափույթ ապաշրջափակմանը:
«Խոսքն այն մասին է, որ ամբողջ ծավալով վերականգնվի Ադրբեջանի և Հայաստանի ու տարածաշրջանի մյուս երկրների միջև ուղևորատար, բեռնատար հաղորդակցությունը, նախապատրաստվեն կոնկրետ համատեղ նախագծեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքները»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ այս հարցում շահագրգռված են գործընթացի բոլոր մասնակիցները և նրանց հարևանները։
ՌԴ-ն աջակցում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը․ Պուտինը` Ալիևին