ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ԿանադայիՀամայնքների պալատը (խորհրդարանի ստորին պալատը) հավանություն է տվել արտակարգ դրություն սահմանելու մասին վարչապետ Ջասթին Թրյուդոյի որոշմանը:
Ավելի վաղ Թրյուդոն հայտարարել էր, որ կգործարկի արտակարգ դրության մասին օրենքը՝ երկրում զանգվածային բողոքների հետ կապված իրավիճակը կարգավորելու համար: Այնուհետև Համայնքների պալատը սկսել էր քննարկել արտակարգ դրության մասին օրենքը, սակայն ընդհատել էր նիստը Օտտավայում ոստիկանական գործողության պատճառով՝ բողոքող վարարումներին և մյուս ցուցարարներին ցրելու նպատակով: Փետրվարի 21–ի երեկոյան խորհրդարանը հավանություն է տվել կառավարության կողմից սահմանված միջոցառումներին։
«Արտակարգ իրավիճակների մասին օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝ պալատը հաստատում է արտակարգ դրության հայտարարումը, ինչի մասին ասվել է 2022 թվականի փետրվարի 14-ին»,-ասված է խորհրդարանի Twitter-ում:
Նշվում է, որ այդ որոշմանը կողմ է քվեարկել 185 պատգամավոր, դեմ են եղել 151-ը:
Կանադայի ողջ տարածքում բողոքի ալիքը սկսվել է հունվարի կեսերին, երբ բեռնատարների հազարավոր վարորդներ և այլ ցուցարարներ անհամաձայնություն հայտնեցին Ամերիկա-Կանադա սահմանը հատող բեռնատարների վարորդների պատվաստման պահանջին:
Հետո բողոքը վերաճեց հակակառավարական ցույցերի, որտեղ տարբեր խմբեր միավորվել են վարչապետ Ջասթին Թրյուդոյի դեմ։
Կառավարությունը կիրառել է արտակարգ իրավիճակների մասին օրենքը, որով կանադական ֆինանսական հաստատություններին թույլ է տալիս ժամանակավորապես դադարեցնել ֆինանսական ծառայությունների մատուցումը այն դեպքերում, երբ մատակարարը կասկածում է հաշիվը ցույցերի ֆինանսավորման համար օգտագործելու մեջ: