Դոնեցկի և Լուգանսկի հայկական համայնքներում տուժածներ չկան

Շատերը նախապես լքել են հակամարտության գոտին, համայնքում խուճապ չկա։ Մեր հայրենակիցները կարող են անհրաժեշտության դեպքում զանգահարել գործող թեժ գծերի հեռախոսահամարներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Դոնեցկի, Լուգանսկի և հարակից շրջանների հայ համայնքների հետ։ Գլխավոր հանձնակատարի գրասենյակը Facebook-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ համայնքներում տուժածներ չկան։ Նշվում է, որ շատերը նախապես են լքել հակամարտության գոտին։

«Լուգանսկում հայերի թիվը մոտ 2-3 հազար է, Դոնեցկում ապրում է մոտ 25 հազար հայ։ Համայնքներում գործում են հայկական կիրակնօրյա դպրոցներ, երիտասարդական միություններ, գործում է «Վերածնունդ» կրթամշակութային միությունը, Մակեևկայում է գտնվում Սուրբ Խաչ հայկական եկեղեցին։ Ներկայում մարզում պարետային ժամ է հայտարարվել, խնդիրներ կան ինտերնետի, ջրամատակարարման, վառելիքի հետ կապված»,- նշված է հաղորդագրության մեջ։

Չնայած ստեղծված իրավիճակին՝ շեշտվում է, որ հայկական համայնքում խուճապ չկա։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ մոտակա գոտում գտնվում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, որտեղ հնարավոր է լուծել փաստաթղթերի հետ կապված խնդիրները։
Գլխավոր հյուպատոսությունում գործում է թեժ գիծ (+7 863 207 67 51):
Ռուսաստանի Դաշնությունում գործում է նաև Հայ իրավաբանների ասոցիացիայի թեժ գիծը, որն իրավաբանական օգնություն է ցուցաբերում կարիքավորներին (+7 495 294 02 11):
Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում մեր հայրենակիցները կարող են կապ հաստատել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ +37410 589155 հեռախոսահամարով:
Հիշեցնենք` իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարել են քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրերն են ստորագրել, ապա դիմել են ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Կրեմլում մեկնաբանել են Էրդողանի խոսքերը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։ Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։