Սյունիքում ու Արցախում օդի ջերմաստիճանը կհասնի +16-ի. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մի քանի օր շարունակ տեղումներ չեն գրանցվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանում և Արցախում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Այսօր ցերեկը ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում և Արցախում` +16, Երևանում ցերեկային ժամերին կտատանվի +12-ից +14–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -1 աստիճան։
Եղանակի կանխատեսում