ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ռուսաստանը ուրիշի տարածքին չի հավակնում և Դոնբասը համարում Է Ուկրաինայի մաս։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ամերիկյան CBS հեռուստաալիքին հայտարարել Է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«Մենք չեն փորձում արտասահմանյան երկրի որևէ տարածք գրավել։ Ես կցանկանայի հաստատել, որ Դոնբասն ու Լուգանսկը Ուկրաինայի մաս են հանդիսանում»,-հայտարարել է նա։
Դիվանագետը հերքել է այն մեղադրանքները, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա։
«Ռուսաստանը հրապարակայնորեն պատրաստակամություն է հայտնել շարունակել դիվանագիտական ջանքերը՝ առկա բոլոր հարցերի լուծման համար։ Ռուսական զորքերը գտնվում են ինքնիշխան ռուսական տարածքում։ Մենք ոչ մեկին չենք սպառնում»,-ընդգծել է դեսպանը։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի առաջխաղացմանը դեպի արևելք, ապա, Անտոնովի խոսքով, Մոսկվան ՆԱՏՕ-ում տեսնում է ոչ թե «խաղաղասեր ՀԿ», այլ ռազմական մեքենա և ձգտում է կանգնեցնել դրա ընդլայնումը:
«Հասկանո՞ւմ եք, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը խաղաղասեր ՀԿ չէ։ Դա ռազմաքաղաքական մեքենա է կամ դաշինք։ Մենք կցանկանայինք դադարեցնել այդ էքսպանսիան»,-ասել է նա։
Մեկնաբանելով Ղրիմի կարգավիճակի հարցը, Անտոնովը հայտարարել է, որ այդ թեման Մոսկվայի համար փակ է, և որ ռուսական կողմը նույնիսկ չի ցանկանում քննարկել այն։