Պեկինի օլիմպիական խաղեր

Պեկինի օլիմպիական խաղերն ավարտվեցին. տեսանյութ՝ փակման շքեղ արարողությունից

Չինաստանի մայրաքաղաքում անցկացված ձմեռային Օլիմպիադան տևեց 16 օր` փետրվարի 4-ից 20-ը։
Sputnik
Ավարտվեցին Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Այժմ Չինաստանի մայրաքաղաքում ընթանում է փակման շքեղ արարողությունը։ Օլիմպիադան մեկնարկել էր փետրվարի 4-ին։
Արարողության ընթացքում տեղի կունենա Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում հաջորդ ձմեռային Օլիմպիական խաղերի ներկայացումը, օլիմպիական դրոշի փոխանցումը Միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) իտալական քաղաքների քաղաքապետներ Ջուզեպե Սալեին և Ջանպյետրո Գեդինեին։
Официальная церемония закрытия зимних Олимпийских игр (20 февраля 2022). Пекин
Փակման արարողության ավարտին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը Պեկինի Օլիմպիական խաղերը կհայտարարի փակված: Այնուհետև օլիմպիական կրակը կհանգցնեն։ Այս տարվա խաղերին մասնակցել են մարզիկներ ավելի քան 90 երկրից, խաղարկվել է մրցանակների 109 հավաքածու:
Մեդալային հաշվարկով հաղթող Է դարձել Նորվեգիայի հավաքականը, որը նվաճել է 16 ոսկե, 8 արծաթե, 13 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Գերմանիայի հավաքականն է (12-10-5), երրորդում՝ Չինաստանի հավաքականը (9-4-2): Ինչ վերաբերում է մրցանակների ընդհանուր թվին, ապա առաջինը նորվեգացիներն են (37), երկրորդը՝ ռուսները (32), երրորդը՝ գերմանացիները (27):
Հիշեցնենք՝ Հայաստանը օլիմպիական խաղերում ներկայացնում էին գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, դահուկորդներ Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, Միքայել Միքայելյանը։
Официальная церемония закрытия зимних Олимпийских игр (20 февраля 2022). Пекин
Դահուկորդ Միքայել Միքայելյանը 15 կմ դասական ձևում 61-րդ տեղն է զբաղեցրել, իսկ սքիաթլոն 15 կմ և 15 կմ ազատ ոճերում՝ 47-րդը:
Դահուկորդ Կատյա Գալստյանը դահուկավազքի 10 կմ դասական ձևում 74-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Անգելինա Մուրադյանը՝ 93-րդ։
Գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը 20 զույգի մեջ զբաղեցրել են 18-րդ տեղը։
Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը չմասնակցեց խաղերին` կորոնավիրուսով վարակվելու պատճառով։