Լուգանսկում հայտնել են երկու խաղաղ բնակչի զոհվելու մասին

Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանամումներն անցել են Հյուսիսային Դոնեց գետը և փորձել են հարձակվել ինքնահռչակ ԼԺՀ-ի Ազգային միլիցիայի դիրքերի վրա
Sputnik
Երկու խաղաղ բնակիչ է զոհվել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում՝ Պիոներսկոյե բնակավայրի շրջանում ուկրաինացի ուժայինների հարձակման հետևանքով, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լուգանսկի Ժողովրդական միլիցիային:
Նշվում է, որ կիրակի առավոտյան ուկրաինական զինված կազմավորումները հրետանու աջակցությամբ անցել են Հյուսիսային Դոնեց գետը և փորձել են հարձակվել Ժողովրդական միլիցիայի դիրքերի վրա Պիոներսկոյե բնակավայրի շրջանում:
Հրապարակվել են Դոնեցկում դիվերսանտներին վնասազերծելու հատուկ գործողության կադրերը
«Ցավոք, Կիևի գրոհայիննների ագրեսիայի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, ավերվել է 5 բնակելի տուն»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Փետրվարի 17-ին իրավիճակը Դոնբասում սրվել է։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինական ուժայինների կողմից տասնյակ գնդակոծությունների մասին: ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին ՌԴ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: