Լև Լեշչենկոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Դինամո» տեղափոխվելու մասին

Լև Լեշչենկո. Արխիվային լուսանկար
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ և Մոսկվայի «Դինամոյի» երկրպագու Լև Լեշչենկոն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխությունը ռուսական ակումբ:
Այս մասին տեղեկացնում է soccer.ru-ն։
«Պետք է ուժեղացնել «Դինամոյի» կազմը, քանի որ խաղացողները բազմաթիվ վնասվածքներ ունեն, պահեստային նստարանը կարճ է:
Մոսկվայի «Սպարտակը» հետաքրքրված չէ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով
Այժմ ղեկավարությունն ամեն ինչ ճիշտ է անում, խելամիտ սելեկցիա է իրականացնում, ես ամբողջովին վստահում եմ ղեկավարությանը, և Մխիթարյանի տեղափոխությունը դա լավ քայլ է:
Նա լավ ֆուտբոլիստ է, տեխնիկայով: Ամեն ինչ կախված է լինելու նրա հոգեբանական վիճակից, մարդկային որակներից: «Դինամոյում» համերաշխ կոլեկտիվ է հավաքվել, ինչպես նա իրեն այդ կոլեկտիվում կդրսևորի, հայտնի չէ», - ասել է Լեշչենկոն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մխիթարյանով, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամռանը, հետաքրքրվում է Մոսկվայի «Դինամոն»։