Հրապարակվել են Դոնեցկում դիվերսանտներին վնասազերծելու հատուկ գործողության կադրերը

Ձերբակալման փորձի ժամանակ դիվերսանտները զինված դիմադրություն են ցուցաբերել, ինչի հետևանքով հատուկ նշանակության ջոկատի երկու մարտիկներ հրազենային վնասվածքներ են ստացել:
Sputnik
Հրապարակվել է Դոնեցկում ուկրաինացի դիվերսանտների խմբին բռնելու հատուկ գործողության տեսանյութը:
Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պետանվտանգության նախարարությունը հայտնել էր, որ քաղաքում մի խումբ դիվերսանտներ են վնասազերծվել: Հատուկ գործողության ընթացքում զրահափոխադրիչ է կիրառվել։
Ավելի քան 40 հազար փախստական է Դոնբասից մեկնել Ռուսաստան
Հայտնել էինք, որ Դոնեցկի տարածքում դիվերսիոն-ահաբեկչական խումբ է արգելափակվել, որը ծրագրել էր ԴԺՀ-ում էլեկտրակայաններ, գազատարներ ու ֆիլտրող կայաններ պայթեցնել։
Ձերբակալման փորձի ժամանակ դիվերսանտները զինված դիմադրություն են ցուցաբերել, ինչի հետևանքով հատուկ նշանակության ջոկատի երկու մարտիկներ հրազենային վնասվածքներ են ստացել:
ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայում նշել են, որ Կիևը շարունակում է պատերազմի ահաբեկչական մեթոդներ օգտագործել և Դոնբաս դիվերսանտներ ուղարկել` կենսականորեն կարևոր օբյեկտներում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար: Էսկալացիայի սկզբից ի վեր Դոնեցկի Ժողովրդական միլիցիան արդեն հինգ դիվերսիա է գրանցել։
Ուկրաինական արկերը ՌԴ տարածք են ընկել. տեսանյութ դեպքի վայրից
Փետրվարի 17-ին իրավիճակը Դոնբասում սրվել է։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինական ուժայինների կողմից տասնյակ գնդակոծությունների մասին: ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: Առաջին հերթին դա վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։