Գրքեր, գեղասահք և չդադարող բողոքի ակցիաներ․ ինչպիսին էր շաբաթը մեր աչքերով

Ներկայացնում ենք Sputnik Արմենիայի լուսանկարիչների կողմից ֆիքսված ամենահետաքրքիր պահերը՝ անցնող շաբաթվանից։
Sputnik
Այս շաբաթ գրանցվեց լավագույն արդյունքը հայկական գեղասահքի պատմության մեջ, Երևանում 2 բողոքի ակցիա տեղի ունեցավ, և երկիրը տոնեց գրքի տոնը։ Թե ինչպիսին էր շաբաթը՝ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։
1 / 9

Փետրվարի 16-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել էին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով կանխել Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու կեղծումը։

Ցուցարարները եկել էին պաստառներով և պատմամշակութային վայրերի լուսանկարներով, որոնք այժմ ենթարկվում են վանդալիզմի:

2 / 9

Ցուցարարները պատրաստվում են ՄԱԿ ներկայացուցիչների հետ հանդիպման։

3 / 9

Փետրվարի 18-ին վարորդները կրկին հավաքվել էին ԱՊՊԱ-ի գների բարձրացման դեմ բողոքելու։

2022 թվականի հունվարի կեսերին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշեց վերանայել ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգը։

4 / 9

«Մենք գիտենք, որ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, տնտեսական ճգնաժամ է, բայց դա չի նշանակում, որ բոլոր սակագները պետք է բարձրացվեն»,- նշեց վարորդ-ցուցարարներից մեկը։

5 / 9

«Այբ» դպրոցի 12-րդ դասարանցիներ Նանե Ենգիբարյանը և Իլյա Լալազարյանը հասել են «Երկրի մրցանակը» միջազգային բնապահպանական մրցույթի եզրափակիչ իրենց RenéMask վերամշակման նախագծով։

6 / 9

Գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Պրու-Սենեկալը XXIV ձմեռային Օլիմպիական խաղերում կատարեցին գեղասահքի իրենց ծրագիրը։

Նրանք մարզվում են Կանադայում աշխարհի լավագույն մարզիչներից մեկի մոտ և ունեն չմուշկներով սահելու իրենց ոճը:

7 / 9

Հայաստանը ներկայացնող զույգը, թեև չհայտնվեց մրցանակակիրների մեջ, այնուամենայնիվ ցույց տվեց լավագույն արդյունքը հայկական գեղասահքի պատմության մեջ։

8 / 9

Լուսանկարիչ, նկարիչ և գրաֆիտի-արտիստ Արեգ Բալայանը ցուցադրում է իր հանրահայտ «բլոճիկներից» բաղկացած գիրքը։

Արեգը հայտնի է նախևառաջ Արցախում արված իր ռազմական լուսանկարներով, բայց և նրան գիտեն որպես ամբողջ Հայաստանի ու Արցախի բազմազան պատերի վրա «բլոճիկներ» նկարող։

9 / 9

Անի Հակոբյանը գրքերի տեսքով բրոշներ ու զարդեր է պատրաստում։

Այս եռագույն բրոշը հետաքրքիր նվեր կարող է լինել գրքասերների համար։