«Այսօրվա պես արևոտ»․ Գագիկ Սուրենյանն իր հարսանիքից նկար է հրապարակել

Գագիկ Սուրենյան. Արխիվային լուսանկար
Հայաստանի գլխավոր օդերևութաբան Գագիկ Սուրենյանը պատմել է, թե ինչով է իր համար կարևորվել 2010 թվականի փետրվարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ուղիղ 12 տարի առաջ այս օրը՝ 2010 թվականի փետրվարի 20-ին, Երևանում բավականին անսովոր եղանակ է եղել՝ +20 աստիճան։ Այս մասին Facebook-ում գրել է երկրի գլխավոր օդերևութաբան Գագիկ Սուրենյանը։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալը նաև ֆոտոապացույց է տեղադրել. փետրվարի 20-ը նրա համար անմոռանալի օր է, քանի որ իր հարսանիքի օրն էր։
«2010թ փետրվարի 20-ը կրկին այսօրվա պես արևոտ էր ու ջերմ, Երևանում ջերմաստիճանը +20 աստիճան», - գրել է Սուրենյանը։
Եվ իսկապես, եղանակն այնքան տաք էր, որ հարսնացուն բարակ հարսանեկան զգեստով է, իսկ ֆոնին երևում են կանաչ ծառեր։
Մինչդեռ 2022 թվականի փետրվարի 20-ին Երեւանում առավելագույն ջերմաստիճանը կլինի 14 աստիճան։ «Հայհիդրոմետ» կենտրոնից հայտնում են, որ մինչև փետրվարի 24-ը ներառյալ մայրաքաղաքում կդիտվի արևային և չոր եղանակ։