«Ով իմանա` ուր ընկանք...». ԱԺ պատգամավորները Թումանյան են կարդում

Փետրվարի 19-ը Հայաստանում «Գիրք նվիրելու օր» է հռչակված։ Այդ կապակցությամբ Աժ պատգամավորներից 5-ը հատվածներ են կարդացել ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործություններից։
Sputnik
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, Նարեկ Բաբայանը, Մարիամ Պողոսյանը, Արման եղոյանը հատվածներ են կարդում Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից։ Տեսագրությունը հրապարակվել է Ազգային ժողովի Facebook–յան էջում։
Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008 թվականից։ Օրվա ընտրությունը պատահական չէ։ 1869 թ.-ի այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնվել է տաղանդաշատ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը:
Գրախանութներում «ասեղ գցելու տեղ չկա». մարդիկ հերթ են կանգնում գիրք գնելու համար