ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչով դիմել է Ադրբեջանին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած լուրը` նշելով, որ կրկին ապատեղեկատվություն է տարածվել։

«ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից, որը ոչ մի կերպ չի նպաստում հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել` պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանցիները կրկին կրակել են Թաղավարդի տների ուղղությամբ. լուսանկարներ