«Այլ երկրների ներկայացուցիչներն այս առումով Ադրբեջանի պաշտոնյաների հետ որոշակի աշխատանք են իրականացնում տարբեր մակարդակներում, սակայն չեմ կարծում, որ այդ գործընկերներն առավելագույն ջանասիրություն են դրսևորում, քանի որ տեսնում են հայ–ադրբեջանական իշխանությունների համագործակցությունը։ Հայկական կողմից չկա խնդրանք–պահանջ, որպեսզի միջազգային գործընկերները լուծեն այդ խնդիրները, ինչպես նաև չեն ցանկանում «վատամարդ» լինել, քանի որ ՀՀ–ն բարիդրացիական հարաբերություններ է կառուցում Ադրբեջանի հետ»,– ասաց Սահակյանը։
«Ադրբեջանի Հանրապետության կողմից չի վերադարձվել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Հովսեփյանը։ Ընդհանուր առմամբ 32 հոգի է այդ օրը գերի ընկել։ Զինծառայողներից մեկն էլ, որը մահացել է արդեն գերության ժամանակ, տվյալներ ունենք, որ վիրավորվել է արդեն Ադրբեջանում պահման ընթացքում։ Հանգամանքները դեռևս պետք է պարզվեն»,– ասաց իրավապաշտպանը։