Սյունիքի նախկին փոխմարզպետը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կփոխարինի Ավինյանին

Տիգրան Ավինյանը խորհրդի անդամ էր նշանակվել 2022թվականի հունվարին։ Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Ավինյանն ինչ պաշտոն է ստանձնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԶՊՄԿ-ից։
Նշենք, որ դադարեցվել են Տիգրան Ավինյանի լիազորությունները որպես ԶՊՄԿ խորհրդի անդամ, և ԶՊՄԿ–ի խորհրդի անդամ է նշանակվել Նարեկ Բաբայանը։
Հավելենք միայն, որ Տիգրան Ավինյանը խորհրդի անդամ էր նշանակվել 2022 թ․–ի հունվարին։
Ի դեպ, մամուլում լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում Ավինյանը պետք է Երևանի փոխքաղաքապետ նշանակվի, ինչի համար էլ նման փոփոխություններ են արվել։