Շաբաթվա վերջին օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանում 6-9 աստիճանով կբարձրանա

Երևան
Օդերևութաբաններն առանց տեղումների և տաք եղանակ են խոստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եղանակի կանխատեսում
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +10-ից +12-ի, գիշերը՝ -1-ից +1-ի սահմանում։