Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Բորիս Նևզորովը

Արտիստի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. 72 տարեկան հասակում մահացել է թատրոնի և կինոյի դերասան, կինոռեժիսոր, մանկավարժ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Բորիս Նևզորովը։ Այս մասին հայտնել են մոսկովյան Փոքր թատրոնից (Малый театр)։
Նշվում է, որ մահվան պատճառը կորոնավիրուսն է։
Մահացել է դերասանուհի Վալենտինա Պետրաչկովան
Այսօր ավելի վաղ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Սոլոմինը հայտնել էր, որ դերասանի մասնակցությամբ բոլոր ներկայացումները չեղյալ են հայտարարվել:
Նեվզորովը գտնվում էր հիվանդանոցում ՝ բժշկական հսկողության տակ։
Մահացել է հայտնի դերասան ու ռեժիսոր Վլադիմիր Մենշովը