Երևանի Նորք թաղամասի 6-րդ փողոցում այսօր` փետրցարի 18–ին, հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 18-ին` ժամը 18:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տուն»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, մարվել՝ 19:02-ին: Այրվել է տան խոհանոցը՝ գույքով (մոտ 7 քմ):