Երևանում թմրանյութ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել տաքսու վարորդին

Երիտասարդի անձնական խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ոստիկանները տաքսու վարորդին թմրանյութ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ փետրվարի լույս 17-ի գիշերը, ժամը 5-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի մոտից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժանմունք բերման է ենթարկվել տաքսու վարորդ, որը Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչ է։
28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 8 գրամից ավելի զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։