Pfizer-ը երկուշաբթի օրվանից հասանելի կլինի պոլիկլինիկաներում. Ավանեսյան

«Պֆայզերը» պաշտոնապես ճանաչվել է նաև 12-18 տարեկանների համար նախատեսված պատվաստանյութ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Pfizer պատվաստանյութն առաջիկա երկուշաբթի օրվանից հասանելի կլինի ՀՀ պատվաստման բոլոր կետերում։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մաքսազերծման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Այսօր–վաղը հանրապետության ամբողջ տարածքով դրանք կբաշխվեն, պոլիկլինիկաներում ու շարժական կետերում հասանելի կլինեն»,– ասաց նա։

Նախարարը շեշտեց, որ որևէ էական տարբերություն Pfizer–ի ու մնացած պատվաստանյութերի միջև չկա։ Բոլոր շահառուները կարող են ստանալ այն ինչպես առաջին ու երկրորդ պատվաստումների, այնպես էլ խթանիչ դեղաչափի տեսքով։
Pfizer–ի միակ տարբերությունն, ըստ նրա, այն է, որ այն պաշտոնապես ճանաչվել է նաև 12-18 տարեկանների համար նախատեսված պատվաստանյութ։
ՀՀ–ն բաց է թողել Pfizer–ի 15 000 չափաբաժին գնելու հնարավորությունը. նախարարն ասաց պատճառը
Հիշեցնենք` օրեր առաջ Pfizer պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակ էր ներկրվել Հայաստան:
Հայաստանում արդեն Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով։