«1997 թվականին` պատերազմից հետո (արցախյան 1–ին,–խմբ) մեր կենտրոնի տնօրինությունը սուղ պայմաններից ելնելով` ջրավազանի տարածքը հանձնել է քաղաքապետարանին` մաքրելու, հետևելու համար։ Ինչ–ինչ պատճառներով` հետագայում` 2006 թվականին, տարածքը հանձնվել է համայնքային տիրապետությանը։ Հետո տարածքը քաղաքապետարանից օտարվել է, տրվել հասցե և վաճառվել անհատի»,- նշեց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Արթուր Հարությունյանը։
«Այն պրոդուկտը, որը մենք տալիս ենք, պետք է ինչպես շվեյցարական, այնպես էլ Սաուդյան Արաբիայի ընկերություններին, այսինքն` մի քանի կոպեկի դիմաց կարող ենք կորցնել Հայաստանի համար մի անգին կառույց, ու ոչ մեկը դրա մասին չի խոսում։ Մենք կառուցապատողի հետ խնդիր չունենք, մենք դեմ ենք կառավարության դիրքորոշմանը»,–ասաց փոխտնօրենը։