Կալանավորվել է Ադրբեջանի ՊՆ նախկին պաշտոնյա. գնդապետ Ջալալ Քյազիմովը 588 000 $ է յուրացրել

Նա եղել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Բաքվի ռազմական դատարանը ՊՆ ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ Ջալալ Քյազիմովին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` վկայակոչելով Արդբեջանի ՊՆ–ին։
Դատարանում քննվել է քննչական մարմնի միջնորդությունը ՊՆ–ում ֆինանսական խախտումների բացահայտման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ Ջալալ Քյազիմովի համար խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Ադրբեջանում ձերբակալվել է նախարար Էլմար Մամեդյարովի մտերիմ ընկերը. նա ԱԳՆ պաշտոնյա է
Քյազիմովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 4 ամսով:
Քյազիմովին մեղադրում են ավելի քան 1 մլն մանաթի` շուրջ 588 հազար ԱՄՆ դոլարի յուրացման մեջ։