Հնդկաստանում 13 կին մահացել է՝ հարսանիքի ժամանակ ընկնելով ջրհորը

Հնդկաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել պատահարի զոհերի հարազատներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Հնդկաստանում 13 կին մահացել է հարսանեկան արարողության ժամանակ ընկնելով ջրհորը, հայտնում է The Indian Express-ը։
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ութար Փրադեշ նահանգի գյուղերից մեկում՝ փետրվարի 16-ի երեկոյան, երբ պոկվել է ջրհորի ծածկը, որի վրա նստած են եղել կանայք։
11-ը տեղում մահացել են, մյուս երկուսը մահացել են հիվանդանոցում։ Կան նաև վիրավորներ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել պատահարի զոհերի հարազատներին։