Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը բազմամարտի ՀՀ չեմպիոն է դարձել

Մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել Գագիկ Խաչիկյանը, իսկ երրորդ տեղը` Համլետ Մանուկյանը։
Sputnik
Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկել է սպորտային մարմնամարզության մեծահասակների Հայաստանի առաջնությունը։
Մրցումային առաջին օրը տղամարդիկ մրցել են բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնում են, որ 80.7 միավորով բազմամարտի Հայաստանի չեմպիոն է դարձել Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։
77,350 միավոր արդյունքով արծաթե մեդալակիր է դարձել Գագիկ Խաչիկյանը, իսկ բրոնզե մեդալակիր է` Համլետ Մանուկյանը` 76.2 միավորով։
Հիշեցնենք, որ 1980 թվականին Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերից հետո Արթուր Դավթյանը Հայաստանը ներկայացնող առաջին մարմնամարզիկն է, որը մեդալ է վաստակել օլիմպիական խաղերում։