ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Ջերմուկ քաղաքում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Մանվել Համբարձումյանին պատկանող լավաշի արտադրամասում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կասեցրել են Ջերմուկում լավաշի արտադրամասի գործունեությունը
Մասնավորապես՝ մաքուր և նորոգված չեն եղել արտադրական, օժանդակ, կենցաղային շենքերը, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, լվացարանները ապահովված չեն եղել հոսող տաք և սառը ջրով, չեն ձեռնարկվել միջոցներ կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ, նաև չի եղել աշխատողների համար նախատեսված հանդերձարան:
Արտադրամասի գործունեությունը կասեցվելուց հետո սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կասեցրել են Ջերմուկում լավաշի արտադրամասի գործունեությունը