Ջերմաստիճանը շուտով կսկսի բարձրանալ. եղանակի տեսություն

Օդերևութաբանները նաև քամու ուժգնացում են կանխատեսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին կլինի հյուսիսարևելյան` 2-5 մ/վ արագությամբ, փետրվարի 18-19-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում փետրվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կդիտվի +6...+8, գիշերը` -1...-3 աստիճան։
Կապանի անտառտնտեսությունում տեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ