Պարեկները 29 և 30 տարեկան տղամարդկանց են բերման ենթարկել, որոնց մոտ մարիխուանա է հայտնաբերվել, տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Այսպես, ոստիկանները Երևանի Թևոսյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել 29 ու 30 տարեկան երկու տղամարդկանց՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ։
30-ամյա տղամարդը մեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 4 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ:
Նշանակվել է փորձաքննություն: Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր։