ՈւԱԿ-ի Ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը վերաբացվել է. լուսանկարներ

Մեծածավալ շինարարական և վերանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել էր 2020 թվականին, արդյունքում լիովին փոխվել է 40-ամյա շենքի ներքին տեսքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈւԱԿ) այսօր վերաբացվել է Ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը։ Տեղեկությունը հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը շրջում են Ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքում (15 փետրվարի, 2022թ)․ Երևան
Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել է իրականացված շինարարական և նորոգման աշխատանքները։
Բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանն էլ նշել է, որ ամբողջովին վերափոխվել են բաժանմունքի արտաքին տեսքը և հիվանդների կեցության պայմանները։ Հաջորդ փուլով նախատեսվում է նոր տեխնոլոգիական մասնաշենքի կառուցում և երկու գերժամանակակից գծային արագացուցիչների ձեռքբերում։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը շրջում են Ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքում (15 փետրվարի, 2022թ)․ Երևան
Բացման արարողությանը մասնակցել է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նշենք, որ 2020 թվականից ՈւԱԿ-ում իրականացվում են մեծածավալ շինարարական և վերանորոգման աշխատանքներ, որոնց շնորհիվ լիովին փոխվել է 40-ամյա շենքի ներքին տեսքը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը շրջում են Ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքում (15 փետրվարի, 2022թ)․ Երևան
Այսօրվա հիվանդանոցային պահանջներին համապատասխան` արդեն նորոգվել ու վերազինվել են կենտրոնի բոլոր կլինիկական բաժանմունքները, ձեռք է բերվել 100-ից ավելի սարք-սարքավորում:
Ընթացքում են ադմինիստրատիվ մասի բարեկարգման աշխատանքները, շարունակվում է 2021 թվականին մեկնարկած նոր՝ Պալիատիվ ծառայության և Ռադիոլոգիական մասնաշենքերի շինարարությունը։