ՌԴ Հարավային և Արևմտյան ՌՕ զորքերը վերադառնում են տեղակայման վայրեր

Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգները վարժանքներից հետո սկսել են վերադարձնել զորքը տեղակայման վայրեր։
Sputnik
ՌԴ Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգները զորավարժություններից հետո սկսել են վերադարձնել զորքերը տեղակայման վայրեր, լրագրողներին է հայտնել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Առաջադրանքները կատարած Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգների ստորաբաժանումները արդեն սկսել են բեռնել երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցները և այսօր կսկսեն շարժվել դեպի իրենց զինվորական կայազորներ։ Առանձին ստորաբաժանումներն իրենց զորաշարքերի կազմում երթ կիրականացնեն», – ասել է Կոնաշենկովը։