«Օսկարի» լավագույն ֆիլմը կորոշվի հեռուստադիտողի քվեարկության արդյունքում

Մրցանակաբաշխության կազմակերպիչները կպարգևատրեն քվեարկության 8 մասնակցի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. «Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ լավագույն ֆիլմը կորոշվի Twitter-ում հեռուստադիտողի քվեարկության արդյունքներով։ Տեղեկությունը հայտնում է The Hollywood Reporter-ը։
Քվեարկությունը մեկնարկել է փետրվարի 14-ին։ Twitter-ի օգտատերերն իրենց նախընտրելի ֆիլմի օգտին կարող են քվեարկել մինչև մարտի 3-ը։
Բացի այդ, հնարավոր է քվեարկել նաև այն ֆիլմերի օգտին, որոնք «Օսկար»–ում չեն էլ առաջադրվել, միայն պետք է #OscarsFanFavorite հեշթեգով քվեարկել։
Մրցանակաբաշխության կազմակերպիչները քվեարկության 5 մասնակցի նույնպես կպարգևատրեն` նրանք 1 տարվա կտրվածքով անվճար տոմսեր կստանան կինոթատրոններ այցելելու համար։
Հայտնի են «Օսկարի» հավակնորդները
Ավելին, 3 անձ էլ «Օսկարի» մրցանակաբաշխությանը մասնակցելու հնարավորություն կունենան. նրանց տոմսը դեպի Լոս-Անջելես կգնեն մրցանակաբաշխության կազմակերպիչները։ Իսկ թե ինչպես են ընտրելու քվեարկողների միջից մրցանակ ստացողներին, չի նշվում։
Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հոլիվուդում` մարտի 28-ի գիշերը։
Մրցանակաբաշխությունը կվարեն ստենդափ–կատակերգու Էմի Շումերը, ինչպես նաև դերասաններ Ռեջինա Հոլն ու Վանդա Սեյքը։
Արցախի մասին «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը