Տարիքի հետ դեմքի մկանները թուլանում են ու «սողում» ներքև։ Քչերը գիտեն, որ «երկրորդ կզակից» կարելի է ազատվել յոգայի շնորհիվ։ Որքան էլ պարադոքսալ հնչի, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու դեմքի էսթետիկ տեսքն ու ձիգ մկաններն ուղղակիորեն կախված են ողնաշարի առողջությունից։
Յոգայի նույնիսկ կարճ` 30 րոպեանոց պարապմունքների ժամանակ ակտիվանում է արյան շրջանառությունը և լիմֆատիկ համակարգը։ Արագանում է արյան շրջանառությունը և տոքսինների հեռացման գործընթացը։ Հետևաբար մարմինն ու դեմքը դառնում են ավելի նուրբ և հավասարատոն:
Կատարելով յոգայի 5 վարժություն` կազատվեք ոչ միայն կրկնակզակից, այլև կուղղվի կեցվածքը, ուսերի դիրքը, ձեր դեմքը կդառնա ավելի երիտասարդ։
Վարժությունները հրապարակել է դեմքի յոգայի ուսուցման ինստագրամյան էջերից մեկը։