Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ. եղանակի տեսություն

Օդերևութաբանները եղանակային կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևելյան` 3-6 մ/վ արագությամբ, փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում փետրվարի 17-19-ը կբարձրանա 8-10 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում այսօր առավոտյան հնարավոր են թույլ տեղումներ, փետրվարի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայտնի է դարձել կորոնավիրուսի արտասովոր հետևանքներից ևս մեկը