ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Պեկինի օլիմպիական խաղերում Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդուհի Կամիլա Վալիևան անհատական մրցաշարում գեղեցիկ ելույթ ունեցավ և հավաքեց 82.16 միավոր։ Այս պահին նա զբաղեցնում է առաջին հորիզոնականը։
Վալիևան ծրագրի առաջին մասում եռակի ակսել կատարելիս կես պտույտով սխալվեց։ Առջևում չորս գեղասահորդների ելույթն է, որոնց թվում են Ռուսաստանը ներկայացնող մասնակիցներ Ալեքսանդրա Տրուսովան և Աննա Շչերբակովան։
Ավելի վաղ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) չէր բավարարել ՄՕԿ-ի, ISU-ի ու WADA-ի բողոքները ու հաստատել, որ Կամիլա Վալիևան կարող է ելույթ ունենալ Պեկինի օլիմպիական խաղերի անհատական մրցաշարում։
Կամիլա Վալիեւան (Ռուսաստան) XXIV ձմեռային Օլիմպիական խաղերում գեղասահքի կանանց մենասահքի կարճ ծրագրի ժամանակ (15 փետրվարի, 2022թ)․ Պեկին
© Sputnik / Asatur Yesayants
Հիշեցնենք`Վալիևան դրական արդյունքով դոպինգ-թեստ էր հանձնել Ռուսաստանի առաջնության ժամանակ, որն անցկացվել էր դեկտեմբերի վերջին: Ընդ որում, նա արդեն հաջողությամբ հանդես է եկել թիմային մրցաշարում, որտեղ Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճել։
Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունն (ITA) ավելի վաղ հաղորդել է, որ միայնակ չմշկորդուհի Վալիևայի թեստի պատասխանը 2021 թվականի դեկտեմբերի 25-ին դրական է եղել տրիմետազիդինի համար: РУСАДА-ն ժամանակավոր կասեցում էր սահմանել Վալիևայի հանդեպ, փետրվարի 9-ին մարզիկի բողոքարկումից հետո այն հանվել էր։
Կամիլա Վալիեւան (Ռուսաստան) XXIV ձմեռային Օլիմպիական խաղերում գեղասահքի կանանց մենասահքի կարճ ծրագրի ժամանակ (15 փետրվարի, 2022թ)․ Պեկին
© Sputnik / Asatur Yesayants