Գեղարքունիքի մի շարք գյուղեր զրկվել են ջրից. Արման Թաթոյանը տեսանյութ է ներկայացրել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախորդ շաբաթ այցելել էր ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Կութ, Սոթք գյուղեր։
Ինչպես նշել է Թաթոյանը՝ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից։ Այսօր ՄԻՊ աշխատակազմը տեսանյութ է հրապարակել փաստահավաք աշխատանքների վերաբերյալ։