Էապես նվազել են դեպի ՌԴ, Եվրոպա և ԱՄՆ փոստային ծառայությունների սակագները

«Հայփոստի» բաժանմունքի մակետ
Առաջիկայում հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ կբացվի Վանաձորում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Էապես նվազել են դեպի ՌԴ, Եվրոպա և ԱՄՆ փոստային ծառայությունների սակագները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետին ասել են «Հայփոստի» պատասխանատուները:
Անդրադարձ է կատարվել «Հայփոստի» կապիտալ ներդրումներին, որոնք միտված են լինելու փոստային 486 բաժանմունքների վերանորոգմանը, ավտոպարկի թարմացմանը, թվային տրանսֆորմացիայի ամբողջականացմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն «Հայփոստի» պատասխանատուների հետ
«Փաշինյանը կարևորել է թվային լուծումների գնալու քաղաքականությունը և ընդգծել, որ «Հայփոստի» խնդիրն է՝ մատուցվող նորանոր ծառայությունների միջոցով նպաստել քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը: Նրա խոսքով՝ «Հայփոստը» պետք է շարունակի էլեկտրոնային առևտրում ներգրավվելու քայլերը, ինչը թույլ կտա նաև հեռավոր շրջաններում բնակվող մեր քաղաքացիներին առավել դյուրին օգտվել այդ ծառայություններից՝ հաշվի առնելով «Հայփոստի» բաժանմունքների լայն սփռվածությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Առաջիկայում հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ կբացվի Վանաձորում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն «Հայփոստի» պատասխանատուների հետ
Հիշեցնենք, որ ընկերությունն այս տարեսկզբին հայտարարել էր` գնային փոփոխություններ են լինելու նամակագրական թղթակցության և մինչև 20 կգ ծանրոցների առաքման սակագների դեպքում։
1կգ 100գ –ից 2կգ քաշով ծանրոցների առաքման համար «Հայփոստն» առաջարկում է 1300 դրամից սակագինն իջեցնել 1000 դրամի, 7 կգ 100 գ-ից 8 կգ քաշի դեպքում ներկայում գործում է 2500 դրամ սակագինը, սակայն այն կարող է նվազել մինչև 1600 դրամ։