Ճամբարակում տեղի ունեցած ավտովթարից 8 մարդ է տուժել

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Տուժած քաղաքացիներին տեղափոխել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 8 մարդ է վիրավորվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքում բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն: Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և մի քանիսին իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։