ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, ինչպես նաև փետրվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ: Այսօր առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանն այսօր ցերեկը կդիտվի +10...+12, գիշերը` 0...-2 աստիճան։