ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որը հիմա ներկայացնում է ԱՄՆ-ն, Բեռլինում ընթացող FIDE Grand Prix շարքի առաջին մրցաշարի կիսաեզրափակիչում, պարտության մատնելով Կուբայի նախկին ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին (ԱՄՆ), դուրս եկավ եզրափակիչ։
Առաջին պարտիայում Արոնյանը հասել էր հաղթանակի։ Երկրորդ պարտիայում հայ գրոսմայստերը սև ֆիգուրներով խաղաց ոչ-ոքի։
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ամերիկացի Հիկարու Նակամուրան և հունգարացի Ռիչարդ Ռապորտը։ Առաջին պարտիայում հաղթել է Նակամուրան։ Երկրորդ պարտիան դեռ չի ավարտվել։
ՖԻԴԵ Գրան պրի շարքը աշխարհի չեպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է։ Կվիճարկվի երկու ուղեգիր։ Յուրաքանչյուր շախմատիստ կմասնակցի շարքի երեք մրցաշարից երկուսին։