Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը նոկաուտի է ենթարկել Մաքս Հոլոուեյին LegionFarm գեյմերների համար օնլայն մենամարտի ժամանակ, հայտնում է REN.TV-ն։
Նուրմագոմեդովը հակառակորդին հասցրել է ընդհանուր առմամբ 98 հարված, իսկ Մաքս Հոլոուեյը պատասխանել է ընդամենը 65 հարվածով։
Խաբիբ Նուրմագոմեդովը խաղից հետո կայացած հարցազրույցում խոստովանել է, որ շատ է հավանել մենամարտի ընթացքը։ Ըստ նրա՝ մետավերսը ապագան է։
Որոշ օգտատերեր մեկնաբանություններում նշել են, որ այժմ Խաբիբ Նուրմագոմեդովն անպարտելի է ոչ միայն իրական, այլև վիրտուալ կյանքում։