Ադրբեջանում խոշոր յուրացումների համար ՊՆ գնդապետ է կալանավորվել

ԱՄՆ դոլար
Իրավապահ մարմինները բարձրաստիճան պաշտոնյային կասկածում են մոտ 300 հազար դոլար գողանալու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է պաշտպանության նախարարության ֆինանսական վարչության պետ, գնդապետ Ռաֆայել Խալաֆովին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սաբաիլի շրջանային դատարանը նրան չորս ամիս ժամկետով կալանքի տակ է վերցրել։

Խալաֆովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179.4 հոդվածով (առանձնապես խոշոր չափերով յուրացում): Մասնավորապես, նա կասկածվում է ավելի քան կես միլիոն մանաթ (մոտ 300 հազար դոլար) յուրացման մեջ։