Սինանյանը Ֆրանսիայում է. պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործարարների հետ

Ֆորումի ընթացքում ներկայացվել է Հայաստանում ներդրումներ կատարելու հիմնական ոլորտները, ինչպես նաև այլ կարևոր հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ֆրանսիա այցի շրջանակներում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Հայկական շարժում» կազմակերպության տնտեսական ֆորումին։ Տեղեկությունը հայտնում են գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիայում մասնակցել է «Հայկական շարժում» կազմակերպության տնտեսական ֆորումին
Նշվում է, որ ֆորումին Սինանյանը ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի գործունեությունը և Հայաստանի տնտեսական հնարավորությունները, պատասխանել ներկա գործարարների հարցերին։

«Ֆորումի ընթացքում բանախոսները ներկայացրին Հայաստանում ներդրումներ կատարելու հիմնական ոլորտները, արտոնությունները, Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցությանն առնչվող այլ հարցեր»,–նշում են գրասենյակից։

Ֆորումի ավարտին որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործարարների կողմից հայաստանյան շուկայի կարիքների գնահատման համար։
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիայում մասնակցել է «Հայկական շարժում» կազմակերպության տնտեսական ֆորումին
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ից 19-ը ներառյալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին ու սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանին գործուղել է Ֆրանսիայի Հանրապետություն։