Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի 117 երեխաների նվիրել են զարգացնող խաղալիքներ

2022 թվականի առաջին եռամսյակում ռուս խաղաղապահները Արցախում ծրագրել են ավելի քան 30 հումանիտար ակցիա անցկացնել կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար:
Sputnik
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները, բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ, մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտի մանկապարտեզներից մեկում:
Ռուս խաղաղապահները բարերարների հետ Ստեփանակերտի թիվ 5 մանկապարտեզում (որտեղ հաճախում է 117 երեխա) մարդասիրական ակցիա են իրականացրել։ Մանկապարտեզի հանդիսությունների սրահում 100-ից ավելի երեխաների նվիրել են փափուկ և զարգացնող խաղալիքներ, ինչպես նաև գրենական պիտույքներ:

«Շնորհակալություն ենք հայտնում հերթական ակտիվ փոխգործակցության համար, որն արդյունավետ կլինի նաև հետագայում», - ասել է բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: