ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. 88 տարեկան հասակում մահացել է ռուս դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Զինաիդա Կիրիենկոն։ Տեղեկությունը հայտնել են Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։
Ավելի վաղ դրասանուհու որդին հայտնել էր, որ մոր վիճակը լավ չէ։
«Իրեն լավ չի զգում։ Ախտորոշումը բժիշկները դեռ չեն հայտնում։ Չեն թույլատրում նրան տեսնել, քանի որ վերակենդանացման բաժանմունքում է»,–ասել էր նա։
Փետրվարի 10-ին հայտնի է դարձել, որ դերասանուհուն հոսպիտալացրել են. պատճառը կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն է։ Մահվան պատճառ է դարձել հեմոռագիկ ինսուլտը։
Զինաիդա Կիրիենկոն ծնվել է 1933 թվականի հուլիսի 9–ին։
1958 թվականին ավարտել է կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը։
Խաղացել է Պուշկինի անվան և Մոսկվայի դրամատիկական թատրոններում, իսկ 1961 թվականին տեղափոխվել է Կինոդերասանի թատրոն–ստուդիա։
Դերասանուհին խաղացել է «Հանգիստ հոսում է Դոնը», «Տղամարդու ճակատագիրը», «Երկու կապիտան», «Կազակներ» և շատ այլ ֆիլմերում։